Հայերեն   English   Русский  

«Ձա′յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու ապշեցուցիչ ելույթը՝ ռուսական «Ձայնը» նախագծում


  
դիտումներ: 2673

Ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն»-ը նախագծի 8-րդ եթերաշրջանում ելույթ է ունեցել 18-ամյա Իննա Սայադյանը։

Դուդուկի հուզիչ հնչյուններ, սև, համեստ զգեստով աղջկա կատարյալ մաքուր ձայն ու երգի առաջին բառերը՝ «Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ»:

Նա դուդուկի հնչյունների ներքո կատարել է «Ձայն տուր ով ծովակ» երգը՝ հիացնելով ժյուրիի անդամներին։

Առաջին ալիքի «Ձայնը» երաժշտական նախագծում բազմաթիվ հայեր են հանդես եկել, բայց հայ հանդիսատեսի համար յուրաքանչյուր ելույթն առաջին անգամվա նման է՝ հետևում են հուզմունքով, հայրենակցի համար հպարտության զգացումով:

Նրա յուրահատուկ կատարումը կույր լսումների փուլում ստիպեց «Ձայնը» շոուի ժյուրիի բոլոր անդամներին շրջվել: Դեպի Իննան առաջինը շրջվել է վրացի հայտնի պրոդյուսեր և կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն, նրան հետևեցին Սերգեյ Շնուրովը, Պոլինա Գագարինան ու Վալերի Սյուտկինը։

«Վերջում մեզ հուզեցիր եւ մենք էլ շրջվեցինք», - ասել է Պոլինա Գագարինան: Իննա Սայադյանը ներկայացրեց դուդուկահար Հարություն Խաչատրյանին, որը նվագակցում էր աղջկան:

Իննա Սայադյանը 18 տարեկան է, ծնունդով Վայքից է, հիմա ապրում է Մոսկվայում: Վալերի Սյուտկինը, մեկնաբանելով նրա ելույթն ասաց, որ դա «հողի ձայնն է»:

«Ինձ համար շատ հաճելի է, քանի որ այն, ինչ դուք արեցիք շատ մշակութային էր», - դիմելով Իննային՝ ասաց Վալերի Սյուտկինը։ Այնուհետև նա շարունակեց.

-Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես Գարիկ Մարտիրոսյանը խնդրեց մասնակցել Հայկական մշակույթի օրերին եւ կատակով նշեց․

«Միակ օրերն են, որ հայերն իրենց քաղաքակիրթ են պահում»... Իսկ ես ուզում եմ նշել, որ այն, ինչ դուք արեցիք՝ «երկրի ձայն է»․․․ Այս համատեքստում նա զուգահեռներ է անցկացրեց Թամարա Գվերցիտելիի եւ Նանի Բրեգվաձեի կատարողական վարպետության հետ։

Կոստանտին Մելադձեն առաջինը պտտվեց և, ժպիտը դեմքին, նշեց.

«Երբ երգի առաջին հնչյունները լսվեցին, գործընկերներս միանգամից ինձ նայեցին՝ եթե դուդուկ, ապա դա իմ թեման է:

Բայց ես դեպի Ձեզ կպտտվեի նաև այն դեպքում, եթե այլ երաժշտական գործիք էլ հնչեր: Ես վստահ եմ՝ Դուք ոչ միայն ժողովրդական երգերն եք այդքան լավ կատարում: Շատ լավ եմ պատկերացնում Ձեր երգացանկը»,-ասաց նա:

Իննան, հաղթահարելով հուզմունքը, որպես մարզիչ ընտրեց Կոնստանտին Մելադձեին և անցավ «Ձայնը» երաժշտական նախագծի արդեն 8 եթերաշրջանի հաջորդ փուլ:

Դահլիճը բառացիորեն պայթել է ծափահարություններից, «բրավո» բղավոցները չէին լռում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: