Հայերեն   English   Русский  

Ինչպե՞ս է ՀՀ Կառավարությունը պատրաստվում հայերենը գիտության լեզու դարձնել, եթե Արայիկ Հարությունյանը պատրաստվում է դուրս բերել այն բուհական պարտադիր կրթական ծրագրերից


Հրանտ Մելիք- Շահնազարյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 718

Նիկոլ Փաշինյանի այս կառավարության ծրագիրն եմ նայում, «Կրթությունը և գիտությունը» բաժնում գրված է.

ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար։

Հիմա հարց. Ինչպե՞ս է ՀՀ Կառավարությունը պատրաստվում հայերենը գիտության լեզու դարձնել, եթե Արայիկ Հարությունյանը պատրաստվում է դուրս բերել այն բուհական պարտադիր կրթական ծրագրերից։ Չլինի՞ թե ԿԳՄՍ նախարարն ու վարչապետը մտածում են, որ դպրոցներում պիտի կարողանան հայերենը ժամանակակից գիտության լեզու դարձնել։

Ամեն պատեհ և անպատեհ առիթով Փաշինյանը հայտարարում է, թե ինքն է ժողովուրդը, որովհետև ժողովրդի վստահության քվեն ստացած կառավարության ղեկավարն է։ Հիմա թող բացի իր իսկ Կառավարության ծրագիրը և կարդա, թե ինչ է այնտեղ գրված եղել։ Ինչ խոստումներ են տվել։ Հնարավոր է, այդպես հասկանա, որ այն ինչ անում են հիմա, իրենց խոստումների ճիշտ հակառակ ծրագիրն է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: