Հայերեն   English   Русский  

16 տարում Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է 51․2 մլն դոլարի փոխհատուցում վճարել


  
դիտումներ: 733

Վերջին 16 տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայի վերաբերյալ կայացրած իր վճիռներում վերջինիս պարտավորեցրել է ընդհանուր առմամբ 295․5 մլն թուրքական լիրայի (ավելի քան 51․2 մլն դոլարի) փոխհատուցում վճարել։

Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արդարադատության նախարարությունը՝ ի պատասխան ընդդիմադիր պատագամավոր Ալփայ Անթմենի հարցմանը։

Նախարարությունը մանրամասնել է, որ Թուրքիայից ՄԻԵԴ ներկայացված հայցերի ընդհանուր թիվը կազմել է 110․000, որոնցից 3․128-ի դեպքում ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել։ Այդ որոշումներից 2․840-ը կայացվել է վերջին 16 տարվա ընթացքում։

Հավելենք նաև, որ Թուրքիայի դեմ ներկայացված դատական հայցերում այդ երկիրը հիմնականում մեղադրվել է արդար դատավարության իրավունքի, ազատության և անվտանգության իրավունքի, խոսքի ազատության, խաղաղ ցույցեր ու հավաքներ կազմակերպելու, ապրելու իրավունքի և անձնական կյանքի անձեռնամխելիության իրավունքի ոտնահարումների մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: