Հայերեն   English   Русский  

Հայաստանի ֆուտբոլի Մ15 տարեկանների թիմը հաղթել է նաև Ջիբրալթարին


  
դիտումներ: 93

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին տուրի խաղը:

ՀՖՖ-ի հաղորդմամբ Հայաստանի Մ-15 ընտրանին հանդիպել է Ջիբրալթարի Մ-15 հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակով՝ 4:0: Գոլերի հեղինակներ են դարձել Վարդան Թովմասյանը (14), Լևոն Բաշոյանը (38), Ալեն Ղալթախչյանը (57) և Դավիթ Մկրտչյանը (71):
Հայաստանի Մ-15 հավաքականի մեկնարկային կազմը այսպիսին էր. 1. Հայկ Խաչատրյան, 2. Ռաֆայել Հարությունյան, 3. Վահե Վարդանյան, 4. Վազգեն Վարդանյան, 5. Անդրանիկ Գրիգորյան, 6. Դավիթ Մկրտչյան, 7. Լևոն Բաշոյան, 8. Վաչե Հակոբյան,9. Ալեն Ղալթախչյան, 10. Վարդան Թովմասյան, 11. Դավիթ Բարսեղյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: