Հայերեն   English   Русский  

Ըստ ընդդիմադիր կուսակցապետի՝ Թուրքիան նման է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «սեղանի թենիսի գնդակի»


  
դիտումներ: 220

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, անդրադառնալով նոյեմբերի 13-ին Էրդողանի ամերիկյան այցին, հայտնել է, որ այն որևէ արդյունք չի տալու:

Ընդդիմադիր կուսակցապետը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության վերաբերյալ Էրդողանին ուղարկված նամակը:

«Ասում են, թե այդ նամակը դնելու է գրպանը, որ տանի: Նամակում թեև անձնավորվում էր Էրդողանը, բայց ըստ էության նսեմացվում էր ողջ ազգը: Ու ոչ ոք ձայն չի հանում»,-ասել է Քըլըդարօղլուն:

Միջանկյալ նշենք, որ այդ նամակում Թրամփն Էրդողանին ասել էր. «Մի՛ համառեք: Հիմար մի՛ եղեք»:

Քըլըչդարօղլուն մտահոգություն է հայտնել Սիրիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ:

Ըստ ընդդիմադիր կուսակցապետի՝ Թուրքիան նման է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «սեղանի թենիսի գնդակի»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: