Հայերեն   English   Русский  

«Կեռի յալ»-ում հրդեհը տարածվել է դեպի «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս. 6 օր անց հրդեհը դեռ չի մարվել


  
դիտումներ: 71

Նոյեմբերի 11-ին, ժամը 05:11-ին հրդեհաշիջման աշխատանքները կրկին վերսկսելու նպատակով «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 22 եւ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Պառավաքարի հենակետից 10, Այգեպարի 10, Ներքին Կարմիր Աղբյուրի 11, Չինարիի 10, Մովսեսի 10, Չորաթանի 8 փրկարար ծառայող:

Ժամը 18:30-ին մթության եւ բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են, տեղում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության 2 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն:

Այրվել է մոտ 3000 քմ անտառամիջյան տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 83 փրկարար ծառայող եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 21 աշխատակից:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 11:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Քոլագիր» կոչվող հանդամասում՝ խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը եւ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Չինարիի, Մովսեսի, Ներքին Կարմիր Աղբյուրի, Այգեպարի, Չորաթանի հենակետերից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդ բնակավայրին պատկանող «Քոլագիր» կոչվող հանդամասին հարակից` «Կեռի յալ» հանդամասում: Նույն օրվա ժամը 17:50-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 15 հա անտառածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են փրկարար ծառայողներ եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներ:

Ռելիեֆի բարդության եւ մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները պարբերաբար դադարեցվել են, սահմանվել է հերթապահություն:

Նոյեմբերի 9-ին հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են երեք տեղամասերում, որոնցից երկուսում հրդեհը մարվել է: Պարզվել է, որ «Կեռի յալ» կոչվող հանդամասում հրդեհի մակերեսը ավելացել է մոտ 1.5 հա եւ տարածվել դեպի «Լոբուց գոմեր» կոչվող հանդամասին հարակից տարածք: Այրվել է մոտ 1.5 հա անտառածածկ տարածք: Նոյեմբերի 10-ին կրկին երեք տեղամասով իրականացված հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում այրվել է մոտ 5000 քմ անտառածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: