Հայերեն   English   Русский  

Ուսանողները բողոքի երթով շարժվում են դեպի ԿԳՄՍ նախարարություն. ուղիղ


  
դիտումներ: 53

Տարբեր բուհերից դասադուլ հայտարարած ուսանողները բողոքի ակցիայով անցնում են համալսարանների մոտով, իրազեկման ակցիա են անցկացնում և շարժվում են դեպի ԿԳՄՍ նախարարություն:

Նշենք, որ արդեն մի քանի օր ԵՊՀ մի շարք ֆակուլտետներում դասադուլ է, այսօր ԵՊՀ ուսանողներին են միացել նաև այլ համալսարաններից ուսանողներ: Նրանք պայքարում են ԿԳՄՍ նախարարության այն որոշման դեմ, որով բուհերում պարտադիր դասավանդվող առարկաների ցանկից հանվելու է Հայոց լեզու, Հայոց պատմություն առարկաները:

Իսկ արդեն ԿԳՄՍ նախարարության առաջ օրեր առաջ սկսված նստացույցն են շարունակում ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները: Նրանք պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: