Հայերեն   English   Русский  

Էստեղ նպատակը բոլոլա սարքելու մեջ է. Ալեն Սիմոնյանը՝ նույնասեռականների վերաբերյալ օրինագծի մասին


  
դիտումներ: 55

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ներկայացրած օրենքի նոր նախագծին, ասաց, որ այստեղ նպատակը բոլոլա սարքելն է:

«Ախր էստեղ թե նպատակը, թե խնդիրը բոլոլա սարքելու մեջ է. ինչ-որ հետաքրքիր օրակարգի մեջ թեմա գցելն է: Հեղափոխություններից հետո ընդունված պրակտիկա է ազգայնական և սուր էմոցիոնալ թեմաների շուրջ ալիք բարձրացնել: Դա է: Այնպես չի, որ նույն Սահմանադրությամբ այդ ամենը թույլատրելի է կամ թույլատրելի չէ: Այստեղ նպատակը հակառակ կողմից սարքել թե իշխանությունը այլասերվածությունը պաշտպանող, հայության հետ կապ չունեցող, ավանդական ընտանիքի հետ կապ չունեցող է: Միաժամանակ թուրքական մշակույթ ունենալով ներսում շատ ու շատ մարդիկ փորձում են «Իմ քայլի» այն մարդկանց, որոնք հայաստանում եւ դրսում սովորել են, վերադարձել են, որ Հայաստանին օգուտ տան, որ Հայաստանը հզորացնեն, իրենց կյանքը, ազատությունը դնեն հարվածի տակ, որ Հայաստանին ծառայել, այդ մարդկանց սարքել սկսած սատանայապաշտից, վերջացրած այլասերվածով: Սա է նպատակը: Նպատակը քաղաքական է»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

«Թող բոլորը հիշեն, որ ՀՀ իշխանությունը, «Իմ քայլը» դաշինքը ամենահայկական, ամենաավանդապաշտ, ամենաաշխարհիկ և ամենա-ամենա խմբակցությունն ու իշխանությունն է: Եվ այդ ստից, չգիտեմ՝ էս լեզուն հանում եք, էս եկեղեցին... մի փորձեք Հռոմի պապից կաթոլիկ լինել, որովհետեւ պատմությունը հետ կթերթենք ու ցույց կտանք, թե ով որտեղ ոնց է քվեարկել, ինչ է խոսել եւ իրեն ինչպես է պահել: Մի արեք այդ բանը, առավելևս ՀՀ քաղաքացիներն արդեն հասկացել են, թե ինչ է կատարվում և ինչ են փորձում անել»,-հայտարարեց նա:

Նշենք, որ այսօր Գևորգ Պետրոսյանը ԱԺ էր ներկայացրել նոր օրինագիծ, որով արգելվում է նույնասեռական ամուսիններին երեխա որդեգրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: