Հայերեն   English   Русский  

Շենգավիթի վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել


  
դիտումներ: 1326

Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու փաստով։

Արմեն Սարգսյանը փոխհատուցել է պետությանը պատճառած վնասը։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը, ըստ ոստիկանության ձեռք բերած փաստական տվյալների, պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքապետարանի տարբեր աշխատակիցների միջոցով վարչական շրջանի տարբեր տնտեսվարող անձանցից, ինչպես և ռուսաստանաբնակ անձանցից հավաքագրել է ընդհանուր 9900 դոլար՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրվակով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: