Հայերեն   English   Русский  

Ներկայացաված նոր օրինագծով ԱԺ նախագահը հնարավորություն կունենա մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին


  
դիտումներ: 106

Օրինագծերի նոր փաթեթ է ներկայացվել, որով առաջարկվում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահին հնարավորություն ընձեռել մասնակցելու երկրի Անվտանգության խորհրդի նիստերին։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «ԱԺ Կանոնակարգ» սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, նոյեմբերի 12-ին ասաց փաթեթի հեղինակ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Աննա Կարապետյանը։

Նրա խոսքով՝ շնորհիվ այդ օրենսդրական փաթեթի, կապահովվի Ազգային ժողովի նախագահի պատշաճ մասնակցությունը Անվտանգության խորհրդի նիստերին՝ համապատասխան իրավազորության շրջանակում նպաստելով ԱԺ, նրա կառույցների եւ հենց ԱԽ գործառույթների արդյունավետ գործառնմանը։

Պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, եւ, հետւաբար, խորհրդարանի նախագահը պետք է պարզապես իրավունք ունենա եւ հնարավորություն՝ մասնակցելու նման նիստերին։

Գործընկերների հարցին, թե կարող է արդյոք խորհրդարանի նախագահի փոխարեն նիստերին մասնակցել նրա տեղակալներից մեկը, եթե նախագահն ինքը ինչ-ինչ պատճառներով չի կարող անել դա, Կարապետյանը պատասխանեց, որ, ամենայն հավանականությամբ, նման դեպքերում փոխնախագահին նման հնարավորություն կընձեռվի։

Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե արդյոք Ազգային ժողովի նախագահը Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում կարող է ներկայացնել իր օրակարգը եւ մասնակցել քվեարկությանը։ Ի պատասխան՝ հեղինակը ճշգրտեց, որ խորհրդարանի ղեկավարը չի կարող մասնակցել միայն քվեարկությանը, բայց կարող է մասնակցել մնացած բոլոր գործընթացներին, այդ թվում եւ ազգային անվտանգության ռազմավարության եւ օրակարգի ձեւավորման գործընթացին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: