Հայերեն   English   Русский  

Օրենսդիրը շարունակում է աշխատանքը. այսօր կներկայացվի 2020 թվականի բյուջեի նախագիծը. ուղիղ


  
դիտումներ: 98

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը: Քառօրյա նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց:

Մասնավորապես, այսօր կքննարկվի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը կքննարկվի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկման ավարտից հետո:

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցեր.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին,

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին,

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ այլ հարցեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: