Հայերեն   English   Русский  

Օրենսդիրն առաջին ընթերցմամբ չընդունեց ԱԽ նիստերին ԱԺ նախագահի մասնակցությունն ամրագրող օրինագիծը


  
դիտումներ: 45

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ չընդունվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խորհրդարանի նախագահին օրենքի ուժով իրավունք տալ մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին:

«Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ չընդունվեց 66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ ձայնով: Հարցի ընդունման համար անհրաժեշտ էր 80 կողմ ձայն:

Քվերակությունից առաջ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց, որ իրենց առաջարկներն անտեսվել են և չեն ներառվել օրինագծում, և իրենք այդ պատճառով դեմ են քվեարկելու: Աննա Կարապետյանն արձագանքելով Սիմոնյանին՝ ասաց, որ նախորդ օրը իրենք հանգամանալից պարզաբանել են, որ Լուսավոր Հայաստանի առաջարկությունները չեն կարող ներառվել Սահմանադրության նորմերից ելնելով: Բարգավաճ Հայաստան խմբակցությունն էլ չեզոք դիրք գրավեց: Ի վերջո օրինագիծն առաջին ընթերցմամբ չընդունվեց, քանի որ հարկավոր էր ձայների 5/3-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: