Հայերեն   English   Русский  

Թուրքիայի պաշտպանության նախարարության նոր հայտարությունը


  
դիտումներ: 331

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի «խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ:

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ ռազմագործողության շրջանակում թուրքական բանակի սակրավորները շարունակելու են ականազերծման, ինքնաշեն պայթուցիկներ հայտնաբերման ու ոչնչացման աշխատանքները: Իսկ որպես այդ ամեն նպատակ նշվում է «տեղի բնակչությանն անվտանգ կերպով իրենց տներ վերադարձնելը»:

«Թուրքիան վճռական կերպով շարունակելու է աշխատանքները, քանի դեռ լիովին չեն մաքրվել ականներն ու ինքնաշեն պայթուցիկները»,-ասված է գրառման մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: