Հայերեն   English   Русский  

Կպառկացնենք ասֆալտին և կտանք պատերով. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 235

Ուզում եմ շատ հստակ արձանագրել, որ մեր քաղաքական թիմը ձևակերպել է քաղաքական խնդիր, որ Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսացումը պետք է արմատախիլ արվի, որովհետև դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է:

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի այն հարցին, թե արդյո՞ք միայն իրավական կարգավորումները բավարար են քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու գործում:

«Եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու կամ մտածում են, որ այս օրենքի հետ կապված, ասենք օրինակ՝ կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ՝ հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում ենք՝ կպառկացնենք ասֆալտին, հանկարծ մտքներով չանցնի, կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերին՝ բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի՝ նախկին կլինի, ներկա կլինի, որ հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի, թե կարա թպրտա: Կտանք պատերով, կպառկցնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ», – ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ չի կարող երաշխավորել, որ օրենքն ընդունելով հնարավոր կլինի պայքարել քրեական հեղինակությունների դեմ ու, եթե օրենքը բավարար չլինի, ապա ավելի խիստ միջոցներ կձեռնարկեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: