Հայերեն   English   Русский  

Դատախազն այլևս օրենսդրական լիազորություն չի ունենալու անձամբ իրականացնելու հարցաքննություն. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը


  
դիտումներ: 104

Այսօր՝ նոյմբերի 14-ին, ԱԺ հերթական քառօրյա նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հստակեցվում են վարույթ իրականացնող մարմինների լիազորությունները:

Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 96 կողմ ձայնով:

«Այս նախագծով առաջարկվում է հստակեցնել վարույթ իրականացնող մարմինների լիազորություններն ու հստակ կերպով ընդգծել նրանց գործառութային շրջանակը: Նախատեսվում է, որ դատախազն այլևս օրենսդրական լիազորություն չի ունենալու անձամբ իրականացնելու հարցաքննություն: Նման կարգավորում ներկայումս գոյություն ունի, բայց կրում է զուտ ձևական բնույթ, քանի որ գործնականում այսպես, թե այնպես դատախազը կարող է մասնակցել հարցաքննության գործընթացին, բայց հենց ինքը հարցաքննություն չի իրականացնում»,- հարցի քննարկման ժամանակ նշել էր հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: