Խոշորագույն ջրհեղեղը Վենետիկում կեսդարյա պատմության մեջ (ֆոտոշարք)
Երեքշաբթի օրը ջրի մակարդակը բարձրացել է մինչև 187 սմ-ի (130 սմ-ը համարվում է ծայրահեղ): Հեղեղվել է մասնավորապես Վենետիկի Սան Մարկո հրապարակը՝ Վենետիկի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Սուրբ Մարկոս տաճարի սրահներում ջրի մակարդակը հասել է մեկ մետրի: Ջրհեղեղի պատճառով զոհվել է երկու մարդ, որոնցից մեկը մահացել է էլեկտրահարումից: Առհասարակ այս իրավիճակը էլեկտրականության խնդիրներ է առաջացրել, որը հանգեցրել է հրդեհների: Մասնավորապես հրդեհ է առաջացել Մեծ ջրանցքի վրա գտնվող, 18-րդ դարում կառուցված Կա Պեզարո պալատում, Լիդո կղզու շինություններից մեկում: Ընդմիջումներով է աշխատում քաղաքային տրանսպորտը:
Տուժել է նաև Սուբ Ղազար կղզին՝ Մխիթարյան միաբանությունը: Ջուրը հեղեղել է այն հիմքը, որի վրա գտնվում է հայկական եկեղեցին: Վնասվել է նաև կղզում գտնվող «Արմենիա» ջերմանավը՝ բախվելով ափին:
Վենետո նահանգի նահանգապետ Լուկա Ձայան այս իրավիճակը բնորոշել է որպես «ապոկալիպտիկ», իսկ դրանից կրած վնասը՝ «անհավանական և վախեցնող»:
Ստորև ներկայացնում ենք ֆոտոշարք, որը ցույց է տալիս վենետիկցիների կյանքը վերջին օրերին: