Հայերեն   English   Русский  

Առաջին ընթերցմամբ ընդունեց վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմիններին առնչվող օրինագիծը


  
դիտումներ: 89

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության հեղինակած «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Օրինագիծն ընդունվեց 98 կողմ ձայնով:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ նախատեսվող փոփոխությամբ՝ Վարչապետին կամ Կառավարությանը օրենքով նախատեսված ենթակա մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև մարզպետների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել ակտն ընդունած մարմին կամ դատական կարգով:






Մեկնաբանություններ - 1

Կարպիս     14.11.2019 Բոլոր օրինագծերն են ընդունվում առաջին ընթերցմամբ: Այսպես չե՜: Մի խորհրդարան որը չունի ընդդիմություն, լուրջ դեբատ, կնդունի այն ինչ վերուստ է սահմանված: Ընդդիմանալը սովահարության ռիսկ է պարունակում:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: