Հայերեն   English   Русский  

Արա Բաբլոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը մերժվել է


  
դիտումներ: 76

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ մերժվել է:

Այս մասին Ankakh.com-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախաքննության ներկա փուլում ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն Արա Բաբլոյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Պաշտպանի կողմից այդ բողոքով, ի պաշտպանություն մեղադրյալի, ներկայացվել են որոշակի հանգամանքներ կամ փաստարկներ, որոնք լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ ստուգելու համար կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ, և դրանք կարժանանան համապատասխան իրավական գնահատականի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: