Հայերեն   English   Русский  

​ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցով եղել է Գյումրիում


  
դիտումներ: 70

Գյումրիում փուլ առ փուլ շահագործման կհանձնվի ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն իրականացնող կառույցը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրիում կառուցվող, Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին: Դավիթ Անանյանի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 18-ից սկսած Գյումրիիում փուլ առ փուլ շահագործման կհանձնվի ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն իրականացնող կառույցը, որը ողջ ծավալով շահագործվելու պարագայում օրական կսպասարկի 1000-ից ավելի ավտոմեքենա:

Դավիթ Անանյանն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել շինարարական աշխատանքների ընթացքը, որոնք կատարվում են վերանայված գրաֆիկով: Ըստ նրա՝ եղել են բազմաթիվ խնդիրներ, որոնք հաղթահարվել են: ՊԵԿ նախագահը, շրջելով շինհրապարակում, ծանոթացել է կատարված աշխատանքներին և նախանշել առաջիկա անելիքները:

Հիշեցնենք, որ Գյումրիում նախատեսվում է կառուցել ՊԵԿ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որտեղ կտեղակայվի էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված, ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոն՝ մաքսային գործառնությունները դյուրացնելու, արդյունավետությունը բարձրացնելու և առավել որակյալ ու ժամանակակից ծառայություններ մատուցելու համար:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: