Հայերեն   English   Русский  

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 45 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված


  
դիտումներ: 112

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 7, ծեծի՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ վնասման, դրամանենգության և ապօրինի ծառահատման՝ 2-ական, համակարգչային հանցագործության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, ինքնիրավչության ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 8-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 3, և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: