Հայերեն   English   Русский  

ՔԿՀ-ների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի առաջ


  
դիտումներ: 224

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էին անցկացնում Հայաստանի մի քանի քրեակատարողական հիմնարկների աշխատողներ: Նրանք բողոքում են, որ իրենց անհիմն ազատել են աշխատանքից:

«Մենք իրավունք ունեինք մինչև 55 տարեկան աշխատել, այդ հրամանով էինք ընդունվել, սակայն անհիմն մեզ ամսի 1-ով մեզ ազատել են աշխատանքից: Հոկտեմբերի 30-ին ես գնացել էի գործի, 31-ին սմենը հանձնել, եկել եմ տուն, երեկոյան զանգել են ասել՝ վկայականը բեր, տուր, դու ազատված ես քրեակատարողական ծառայությունից: Երկու ամիս առաջ մեզ պետք է տեղյակ պահեին, բայց մեկ օրում մեզ ազատել են՝ ասելով 50 տարին լրացել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց 53-ամյա Գագիկ Գրիգորյանը որը 10 տարուց ավել է՝ աշխատում է «Արմավիր» ՔԿ-ի պահպանության ապահովման բաժնում: Նրա խոսքով՝ աշխատանքային փորձի անբավարար լինելը ազդում է իրենց թոշակի վրա. «Թող հետ ընդունեն մեզ, ստաժը լրացնենք, անցնենք թոշակի»:

Բողոքողները նշեցին, որ նման կերպ մի քանի տասնյակ աշխատակից է ազատ արձակվել տարբեր քրեակատարողական հիմնարկներից, դրա դեմ բարձրացրած իրենց բողոքից տեղյակ են արդարադատության նախարարությունում, մինչեւ անգամ անձամբ վարչապետը, սակայն դրա լուծումը դեռ առկախ է մնում:

«Արդարադատութան նախարարի խոսնակի հետ եմ խոսել, ինձ ասում է՝ կզանգենք ձեզ երկուշաբթի, կասենք: Ինչի մենք ժողովրդական երգիչ նախագծի՞ն ենք մասնակցում, որ պիտի իմանանք կիսաեզրափակիչ դուրս ենք եկել, թե չէ»,- նշեց բողոքող տղամարդը:

ՔԿՀ-ների նախկին աշխատակիցները կառավարության շենքի առջեւ էին վարչապետին տեսնելու հույսով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: