Հայերեն   English   Русский  

Ես չեմ կարող պարծենալ, որ ամբողջությամբ հասկանում կամ հավանում եմ Փարաջանովի «Նռան գույնը». Արարատ Միրզոյանը «Մել» ֆիլմի մասին


  
դիտումներ: 194

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Մել» ֆիլմին և կառավարության կողմից դրա ֆինանսավորմանը, ասաց.

«Երբ խոսում ենք արվեստի մասին, իսկ ֆիլմը արվեստ է, մենք կարող ենք տարբեր բաներ հավանել-չհավանել: Ես ուզում եմ մի մեծ մեղք խոստովանել. Ես չեմ կարող պարծենալ, որ ամբողջությամբ հասկանում կամ հավանում եմ Փարաշանովի «Նռան գույնը»: Ես վստահ չեմ, որ որևէ անտեղյակ մեկին կարող եմ բացատրել, թե դա ինչի մասին է կամ այս դրվագում ինչ է ներկայացվում: Սա չի խանգարում ինձ ընդունել այլոց համոզմունքը, այն մասին, որ սա բարձր արվեստի փառահեղ դրսեւորում է:

Ինչ վերաբերում է «Մել» ֆիլմին, երբ կլինի, ես կտեսնեմ, չգիտեմ՝ կհավանեմ, թե չեմ հավանի, կհասկանամ, թե չեմ հասկանա: Ֆիլմեր ստեղծվում են ամենատարբեր բաների մասին, լավ հերոսների մասին, վատ հերոսների մասին, կենցաղի մասին, սովորական մարդկանց մասին: Ընդամենը կարող եմ ասել, որ բոլոր տեսակի ֆիլմեր էլ կարող են գոյություն ունենալ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Մելինե Դալուզյանը դոպինգի օգնությամբ է չեմպիոն դարձել, ԱԺ նախագահն ասաց. «Անկախ ամեն ինչից, այն մարզիկները, որոնք դոպինգի օգնությամբ են կարողացել հաղթանակի հասնել, վատ գործ են արել սպորտի առումով: Վարչապետը խոսեց շատ կոնկրետ մարդկային ողբերգության մասին, արդյոք սա մի պրոբլեմատիկա չի, որի մասին արժե դիսկուրս լինի հասարակությունում: Եթե մենք հասարակական լուրջ պրոբլեմների մասին ենք խոսում, ինչու չէ, 20 մլն դրամ էլ կարելի է հատկացնել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: