Հայերեն   English   Русский  

​Գիտնականները շաքարի նոր վտանգավոր հատկություններ են նշում


  
դիտումներ: 204

Նրանք ասում են, որ շաքարի օգտագործումը մեծացնում է աղիներում բորբոքային հիվանդությունների առաջացման վտանգը:

Այդ եզրակացությանն են հանգել Կանադայի Ալբերտայի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են բուհի կայքում:

Գիտական հետազոտության ընթացքում պարզվել է, որ փորձի ենթակա մկների մոտ, որոնց սննդում շաքար է եղել, արհեստական առաջացրած կոլիտի դեպքում աղիների հյուսվածքները ավելի բարձր աստիճանի վնասվածքներ են ունեցել:

Հետազոտողների խոսքով՝ շաքարը խթանում է հիվանդածին բակտերիաների զարգացումը: Ընդ որում, դրանց կենսագործունեության արտադրանքները կարող են աղիներից անցնել օրգանիզմի այլ հատվածներ:

Գիտնականներն ընդգծում են, որ դա մեծացնում է այնպիսի հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսիք են Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: