Հայերեն   English   Русский  

Էրդողանը վերադարձրել է Թրամփին «Հիմար մի եղիր» կոչը բովանդակող նամակը


  
դիտումներ: 317

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ վերադարձրել է իր ամերիկյան գործընկերոջը՝ Դոնալդ Թրամփին, այն նամակը, որը վերջինս ուղարկել էր իրեն Սիրիայում թուրքական գործողությունը սկսելվուց առաջ: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:

«Այդ նամակը ես վերադարձրի հարգելի նախագահին»,- ասել է Էրդողանը Վաշինգտոնում Թրամփի հետ տրված մամլո ասուլիսի ժամանակ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԶԼՄ-ներում հրապարակվեց մի նամակ, որում Թրամփը իր թուրք գործընկերոջը կոչ էր անում հիմար չլինել և հրաժարվել Սիրիայում քրդերի դեմ գործողությունից: Հակառակ դեպքում ԱՄՆ նախագահը սպառնում էր «ավերել թուրքական տնտեսությունը»: Նամակի իսկությունը հետագայում հաստատեց Սպիտակ տունը:

Բանն այն է, որ այն ժամանակ BBC-ին իր աղբյուրներից ստացած արժանահավատ տեղեկությունների հիման վրա լուր տարածեց, որ Էրդողանը տվյալ նամակը նետել է աղբամանը:

Նամակը գրվել էր հոկտեմբերի 9-ին՝ այն օրը, երբ Թուրքիայի զինված ուժերը սկսեցին Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: