Հայերեն   English   Русский  

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը. կա զոհ և վիրավոր


  
դիտումներ: 86

Նոյեմբերի 14-ին, ժամը 23:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կան արգելափակված քաղաքացիներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիլիկյան նոր խճուղու և 1-ին փողոցի խաչմերուկում «Chrysler» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բորիս Ա., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորության սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից: Վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները ուղևորին՝ Արման Ժ.-ին (մոտ 30 տ), պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: