Հայերեն   English   Русский  

​Թուրքիան ձեռնամուխ է եղել հորատմանը Կիպրոսի ափերի մոտ


  
դիտումներ: 268

Թուրքական Fatih հորատանավը սկսել է Կիպրոսում՝ Կարպաս թերակղզու հարավում գտնվող հորատանցքի պայթեցումը: Նման հայտարարություն է արել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: Այս մասին հաղորդում է Regnum գործակալությունը՝ հղում անելով Anadolu Ajansı –ին:

Ինչպես հայտարարել է Անկարայի ներկայացուցիչը, Միջերկրական ծովում Թուրքիայի ծրագրերին չեն խանգարի անգամ պատժամիջոցները Եվրամիության կողմից: Նա նաև նշել է Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ամուր կապերը և հիշեցրել է Անկարայի ավանդը Կիպրոսի թուրքերի շահերի պաշտպանության գործում:

Հիշեցնենք, որ 1983 թ. Կիպրոսի կղզու հյուսիսային հատվածում թուրք համայնքը հայտարարեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ստեղծման մասին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևում այդ արարքը բնորոշվել է որպես իրավաբանական ոչնչություն, և ինքնահռչակ պետությունը ճանաչել է միայն Թուրքիան: 2004 թ. Կիպրոսը մտել է Եվրամիության մեջ, սակայն փաստացի դա վերաբերել է միայն կղզու հարավային մասին:

Երբ Միջերկրական ծովի կիպրոսյան ծանծաղուտում բնական գազի մեծ պաշարներ հայտնաբերվեցին, վեճեր ծագեցին դրանց պատկանելության շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: