Հայերեն   English   Русский  

Լեզվի կոմիտեն օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկն է հրապարակել


  
դիտումներ: 250

Լեզվի կոմիտեն օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկն է ներկայացրել։

1. արենդա - վարձակալություն

2. բարիեր - 1.պատնեշ, արգելափակոց, 2․փխբ․խոչընդոտ

3. դիսկոմֆորտ - անհարմարություն, անհարմարավետություն

4. էմոցիոնալ - հուզական, զգացմունքային

5. էնտուզիազմ - խանդավառություն, ոգևորություն

6. իմպուլս - ազդակ, խթան

7. ինգրեդիենտ - բաղադրամաս, բաղադրիչ

8. ինտերվալ - ժամանակամիջոց

9. պանորամա - համայնապատկեր

10. լեքսիկոն - բառապաշար

11. մոդեռնիզացիա - արդիականացում

12. նոթիֆիքեյշն - ծանուցում

13. շեդևր - գլուխգործոց

14. պեսիմիստ - հոռետես

15. պրեսսինգ - ճնշում

16. պրետենզիա – 1․պահանջ, հայց, 2․ հավակնություն, նկրտում, 3․ բողոք

17. պրինցիպ - սկզբունք

18. պրոգրես - առաջընթաց, առաջխաղացում

19. ռեգրես - հետընթաց, նահանջ

20. ռեպերտուար - խաղացանկ, երգացանկ

21. ռեֆորմատոր - բարեփոխիչ

22. սերտիֆիկատ - հավաստագիր, վկայագիր

23. ստաբիլ - կայուն, հաստատուն

24. սֆերա – ոլորտ, բնագավառ

25. վարիանտ - տարբերակ

26. տրանզիտ - տարանցիկ

27. տրանսկրիպցիա - տառադարձում

28. օպտիմիստ - լավատես

29. ֆլակոն - սրվակ

30. ֆունդամենտալ - հիմնարար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: