Հայերեն   English   Русский  

Հրետանային հաշվարկների ներգրավմամբ անցկացվել են մարտավարական զորավարժություններ


  
դիտումներ: 326

Հրետանային ստորաբաժանումների պատրաստվածությունն ստուգելու, անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 14-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային հաշվարկների ներգրավմամբ անցկացվել են մարտավարական զորավարժություններ:

Ըստ զորավարժության պլանի՝ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել կենտրոնացման շրջանները, նախանշված վայրերում բերվել են մարտական վիճակի և հրետանու համազարկերով ոչնչացրել պայմանական հակառակորդի առաջնագծի մարտական դիրքերը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով յուրային զորքերի հետագա առաջխաղացման համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: