Հայերեն   English   Русский  

Հայաստան-Հունաստան՝ 0:1. Խաշմանյանը մեկնարկեց պարտությամբ


  
դիտումներ: 259

Եվրո-2020-ի որակավորման փուլի J խմբի նախավերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալել էր Հունաստանի ընտրանուն:

Հանդիպման Միակ գոլը գրանցվեց 1-ին խաղակեսի 34-րդ րոպեին. աչքի ընկավ Դիմիտրիոս Լիմնիոսը:

Երկրորդ խաղակեսում Արթուր Սարկիսովը խաղից դուրս վիճակից գոլ խփեց: Խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի պարտությամբ՝ 0:1:

Այս հանդիպումն առաջինն էր ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ:

Մեր հավաքականը կրեց 5-րդ պարտությունը՝ նահանջելով 4-րդ հորիզոնական: Հունաստանի ընտրանին 11 միավորով բարձրացավ 3-րդ տեղ:

Նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Պալերմոյում կհյուրընկալվի Իտալիայի ընտրանուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: