Հայերեն   English   Русский  

Ապաստարաններ ամուսնալուծված տղամարդկանց համար


  
դիտումներ: 244

Իտալիայում հայտնվել են հատուկ ապաստարաններ ամուսնալուծված տղամարդկանց համար: Դրանք անհրաժեշտ են նրանց համար, ովքեր ամուսնալուծության գործընթացի հետևանքով մնացել են առանց օթևանի և ստիպված են մեծ չափերի ալիմենտ վճարել: Այս մասին գրում է «Экономика сегодня»-ն՝ հղում անելով Planet Today-ին:

Խոսքը, ըստ Իտալիայի ամուսնալուծված տղամարդկանց ասոցիացիայի տվյալների, այն մարդկանց մասին է, որոնք բարձր սոցիալական կարգավիճակ ու լավ կրթություն ունեն և նախկինում երբեք աղքատության եզրին չեն հայտնվել: Իտալիայի դատարանները բնակարանը հատկացնում են ամուսնալուծված կնոջը, իսկ տղամարդուց պահանջում են ալիմենտ: Այդ մեծ ծախսերի պատճառով տղամարդկանց նույնիսկ միջոցներ չեն մնում սենյակ վարձելու համար: Ստիպված են ապրել ընկերների մոտ կամ գիշերել ավտոմեքենայում:

Եվ այժմ ահա երկրում սկսել են հայտնվել հատուկ ապաստարաններ: Այդ հարցում Իտալիայի ամուսնալուծված տղամարդկանց ասոցիացիային օգնության են հասել կամավորները և եկեղեցին:

Նման ապաստարաններում տղամարդիկ կարող են ապրել միայն մի տարի: Համարվում է, որ այդ ժամանակը բավարար է ամուսնալուծությունից հետո ոտքի կանգնելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: