Հայերեն   English   Русский  

Գողություն՝ «Զվարթնոց»-ի ավտոկայանատեղիում


  
դիտումներ: 137

Նոյեմբերի 13-ին գողացել էին «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում կայանված «Տոյոտա» մակնիշի մի մեքենայի լուսարձակը:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Տիմիրյազեւի փողոցի 29-ամյա մի բնակիչ:

Նոյեմբերի 15-ին, ժամը 17-ի սահամններում, կասկածվողը բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Նախապատրաստվում են նյութեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: