Հայերեն   English   Русский  

Միայն հայ կոմպոզիտորների գործեր՝ Ջազ նվագախմբի համերգին


  
դիտումներ: 577

Հայաստանի պետական ջազ նվագախումբը ջազի հայ վարպետներիմասնակցությամբ կներկայացնի հայ կոմպոզիտորներիստեղծագործություններ՝ մեկ համերգի շրջանակում: Նոյեմբերի 27-ին, ժամը 20:00 Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա “ArmJazz Project-part 2’’ երեկոն, որը նախաձեռնել է TM Production-ը:

Համերգային երեկոյի ընթացքում հայկական ջազի ինքնատիպ նմուշները նվագախմբիհետկներկայացնեն կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ջազմեն, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը, դաշնակահար,կոմպոզիտոր, գործիքավորող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը:

Ինքնատիպ համարով նվագախմբի հետ ելույթ կունենա նաև երջանկահիշատակ կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանի որդին՝ դաշնակահար Հայկ Շաքարյանը, ով կկատարի հոր ստեղծագործությունը:

“ArmJazz Project-part 2’’ խորագիրը կրող երեկոն արդեն երկրորդ համերգն է, որը ներկայացնում է հայկական ջազի ստեղծագործական և կատարողական արվեստը: Նախագիծը նպատակ ունի էլ ավելի ճանաչելի դարձնել հայկական ջազային երաժշտության ինքնատիպ ժառանգությունը: Հանրահռչակման նպատակով տարիներ առաջ ստեղծվել էր «Հայկական ջազի անթոլոգիա»-ն, որը մեկտեղում էր հայկական ջազի 75-ամյա հարուստ ավանդույթները 10 ձայնասկավառակներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: