Հայերեն   English   Русский  

Մեքենաների ջարդ Երևանում. Mercedes-ը բախվել է կայանված BMW-ին, Mini cooper-ին և Wrangler-ին. կան վիրավորներ (ֆոտո)


  
դիտումներ: 65

Երևանում, նոյեմբերի 17-ին, ավտոմեքենաների ջարդ է տեղի ունեցել. ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Արմեն Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի 18 GA 881 համարանիշի ավտոմեքենայով Մոսկովյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ, 28-ամյա Ռուբեն Հ.-ին պատկանող BMW մակնիշի 34 ՏQ 973 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Արմավիր քաղաքի բնակիչ, 28-ամյա Լյուդվիկ Հ.-ին պատկանող Mini cooper մակնիշի 07 GG 877 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև նորից առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 53-ամյա Գագիկ Ա.-ին պատկանող Wrangler մակնիշի 98 ZZ 100 համարանիշի ավտոմեքենային:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Արմեն Մ.-ն ու նրա ուղևոր, 23-ամյա Ռոման Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: