Հայերեն   English   Русский  

Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր


  
դիտումներ: 67

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկցնում են, որ նոյեմբերի 17-ին, ժամը 15:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Ձորակ թաղամասում՝ անասնագոմերի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրաձոր գյուղի Գոռգոչի փողոցի թիվ 8 հասցեում այրվում է կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 21:00-ին:

Այրվել է մոտ 1000 հակ անասնակեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: