Հայերեն   English   Русский  

ՀՀ ՊԵԿ-ի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև կնքվել են մի շարք փաստաթղթեր


  
դիտումներ: 86

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է արձանագրություն նախնական էլեկտրոնային տեղեկության փոխանակման մասին՝ փոխադրամիջոցների և ապրանքների միջազգային տեղաշարժի վերաբերյալ։

Բացի այդ, Վրաստանի ֆինանսների նախարարության Պետեկամուտների ծառայության և Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի միջև ստորագրվել է հուշագիր բեռնված փոխադրամիջոցների էլեկտրոնային կնիքի ներդրման պատրաստակամության մասին։

Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի Պետեկամուտների նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և Վրաստանի Պետեկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Խունդաձեն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: