Հայերեն   English   Русский  

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամության կառավարության թեկնածուն պատասխանում է պատգամավորների հարցերին


  
դիտումներ: 160

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

Հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ են ներկայացրել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը: ՀՀ կառավարության կողմից, որպես թեկնածու առաջադրված Լիլիթ Ալեքսանյանն այս պահին ներկայացնում է իր տեսլականը՝ հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ և պատասխանում է պատգամավորների հարցերին:

«Վստահ եմ, որ հանձնաժողովի կազմավորումը և արդյունավետ ու թիրախավորված գործունեությունը պետք է դառնա Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնաքարերից մեկը: Առանցքային եմ համարում հանձնաժողովի ինքնավարությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված որոշումների ընդունման և հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը հանրությանը»,- ասաց Ալեքսանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: