Հայերեն   English   Русский  

Նոյեմբերի 18-ին առավոտյան դպրոց գնալիս Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն


  
դիտումներ: 78

Նոյեմբերի 18-ին առավոտյան դպրոց գնալիս Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, որոնք փողոցը հատել են անթույլատրելի վայրով: Նրանք նույն ընտանիքի անդամներ են: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Վթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխվել 4 երեխաներ, որոնցից երկուսը տեղում ստացել են ամբուլատոր բուժօգնություն և գնացել են տուն, իսկ մյուս երկուսը գտնվում են ստացիոնար բուժման մեջ:

4-ամյա և 7-ամյա եղբայրների մոտ ախտորոշվել է փափուկ հյուսվածքների սալջարդ: Երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում»,-գրել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: