Հայերեն   English   Русский  

Վթար կառավարական ամառանոցների մոտ. «Պեժոն» տապալել է 2 ծառ և բախվել սյանը. 26-ամյա կին վարորդը վիրավոր է (ֆոտո)


  
դիտումներ: 111

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:30-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 26-ամյա Անի Ալավերդյանը իր վարած Peugeot մակնիշի 36 CN 410 համարանիշի ավտոմեքենայով Պռոշյան փողոցում՝ կառավարական ամառանոցի դիմաց, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, տապալել 2 դարն ապրած ու չորացած ծառերը եւ առաջ ընթանալով՝ բախվել երկաթե էլեկտրասյանը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բժիշկների գնալուց հետո վարորդի հարազատները նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: