Հայերեն   English   Русский  

Զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Լուսավոր Հայաստանի թեկնածուն ներկայացավ ԱԺ-ում


  
դիտումներ: 123

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

Հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ են առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները» և Բարձրագույն դատական խորհուրդը:

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը, որը կոռուպցիայի կանխարգելման գործում կարևորում է դրա նկատմամբ զրո հանդուրժողականությունը:

«Ինձ համար շատ կարևոր է և խիստ նշանակալից, որպեսզի հանրության մեջ ձևավորվի կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն,- ասաց Հարությունյանը։-Որովհետև ինքս ունեմ ձևավորված այն համոզմունքը, որ կոռուպցիայի տարածման գործում հիմնական պատճառը հանդիսացել է կոռուպցիայի նկատմամբ տարբեր մակարդակներում եղած հանդուրժողականությունը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: