«Վարչապետի աշխատակազմի ղեկավարը 2018-ի հուլիսի 25-ին մարդկանց ազատել է ոչ ավել, ոչ պակաս՝ հունիսի 29-ի ամսաթվով»
Նա, մասնավորապես, նշել է.
«Պարզվում է, 2018 թ. մայիսի 10-ին նորընծա վարչապետի կողմից «ընկերս է» կարճառոտ հիմնավորմամբ աշխատակազմին ներկայացվելուց հետո հայտնի դիջեյը ձեռնամուխ եղավ իր «պարտականությունների» «կատարմանը»։
Ի թիվս աշխատակազմ ղեկավարելուց շատ հեռու լինելու՝ նրա դրսևորած բազմաթիվ ապացույց-կիքսերի՝ դիջեյը աշխատակազմի մի ամբողջ խումբ աշխատակիցների (որոնց թվում՝ երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մի խումբ պրոֆեսիոնալների, որոնց հետ ինքս աշխատելու հնարավորություն եմ ունեցել ժամանակին) աշխատանքից ազատել է ակնհայտ ապօրինի և առանց որևէ հիմնավորման։
2018 թվականի հուլիսի 25-ին մարդկանց ազատել է ոչ ավել, ոչ պակաս՝ նույն թվականի հունիսի 29-ի ամսաթվով:
Գործընկերներիցս մեկը նշեց, որ իրեն նա ոչ միայն չի վճարել աշխատած ամսվա համար, ոչ միայն չի բարեհաճել ընդունել և գոնե բացատրություն տալ, թե ինչ հիմնավորմամբ է մարդն առանց ծանուցման և այլ պարտադիր պայմանների կատարման ազատվել աշխատանքից, այլև չի պատասխանել այդ թեմայով իրեն ուղղված նամակներին:
Փաստորեն կառավարությունում ոչ միայն կամայականորեն անձանց կարող են ազատել աշխատանքից, այլեւ անպատասխան թողնել բոլոր այն գրությունները, որոնք օրինական կարգով մուտքագրվում են կառավարության աշխատակազմ, բայց բովանդակությունը դիջեյական քիմքին անհաճո է»: