Հայերեն   English   Русский  

Կարծես Վազգեն Մանուկյանի շնորհիվ չէր, որ Արցախյան պատերազմում մենք փայլուն հաղթանակներ ունեցանք և հենց նրա օրոք կարողացանք ուժեղ բանակ ստեղծել․․․


Վարդգես Օվյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 422

Հետաքրքիր է, «Վերնատան» թեման դեռ քանի՞ ամիս է ֆռֆռալու Ֆեյսբուքում։ Գրառումների գերակշիռ մասից այնպիսի տպավորություն ունեմ,

որ մեր նախկին և ներկա բոլոր ձախորդությունների ու դժբախտությունների հիմնական մեղավորը Վազգեն Մանուկյանն է։ Խեղճ մարդու դեմ վիրտուալ սրեր են ճոճում ոչ միայն նիկոլի զոմբիները, այլև նիկոլից հիասթափվածները, նրանից խաբվածները։ Կարծես Վազգեն Մանուկյանն է մեղավորը, որ մենք դարձյալ մնացել ենք մեր «կոտրած տաշտակի» առջև։

Ստացվում է՝ բոլոր սիրուց մերժվածները, աշխատավայրում իրենց պետերից պարբերաբար ստորացվողները, գործազուրկի կարգավիճակում հայտնվածները, ժամանակից շուտ թոշակի ուղարկվածները համերաշխ միացել են կայացած ու չկայացածներին և, նիկոլականների հետ ձեռք-ձեռքի տված, Վազգեն Մանուկյան են քլնգում, որովհետև մեր այս ուրախ ու երջանիկ կյանքը խաթարողը հենց այդ Վազգեն Մանուկյանն է և նրա «Վերնատունը»։

Կողքից նայում եմ և կրկին զարմանում, թե մեզանում որքա՜ն կարճ է մարդկային հիշողությունը, և որքա՜ն հեշտ է հանրությանը մատների վրա խաղացնելը։ Եվ մարդիկ ոչ այնքան և ոչ թե արդարություն են փնտրում, այլ՝ քավության նոխազ, որպեսզի գլխին ջարդեն իրենց «կուժն ու կուլան»։ Կարծես Վազգեն Մանուկյանի շնորհիվ չէր, որ Արցախյան պատերազմում մենք փայլուն հաղթանակներ ունեցանք և հենց նրա օրոք կարողացանք ուժեղ բանակ ստեղծել։ Կարծես 1996 թ. նախագահական ընտրություններում Վազգեն Մանուկյանը չէր հաղթել՝ 70 տոկոսից ավելի ձայներ ստանալով, բայց լտպ-ական իշխանությունները ընտրակեղծարարության հիմքը դնելով մեզանում, արհամարհանքով նետել էին՝ 100 տոկոս էլ ստացած լինեք, մենք իշխանությունը տվողը չենք... և եթե այդ ընտրություններում պարտված լտպ-ական տականքը ժողովրդի դեմ տանկեր հանելու փոխարեն պատվով հեռանար, ապա այսօր միանգամայն այլ Հայաստանում ապրելիս կլինեինք...

Դժբախտաբար, այդ անտեր ճշմարտությունը շատ ծանր է։ Այնքան ծանր է, որ առավել հաճախ հայտնվում է ջրի տակ, իսկ ջրի երեսին հավեսով լող են տալիս փրփուրները։






Մեկնաբանություններ - 1

Avant Group     18.11.2019 Մենք ֆինանսական աջակցության խումբ ենք, որն իրականացնում է միջազգային ֆինանսներ ցանկացած բանկային գործիքների համար: Մեր ծառայությունները արագ և հուսալի են: վարկեր են
հաստատված 24-48 ժամվա ընթացքում հաջող դիմումից: Մենք առաջարկում ենք վարկեր a
նվազագույն միջակայքը 2000 ԱՄՆ դոլարի առավելագույնը 50 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք տոկոսադրույքով `3% և վարկ
վարկը մարելու համար 1-ից 25 տարի տևողությամբ: Avant Group- ի նպատակն է ձեզ համար տրամադրել Գերազանց պրոֆեսիոնալ ֆինանսական ծառայություններ:

Եթե ​​վարկի կարիքը ունենաք, դիմեք մեզ:

Ուղարկեք մեզ էլ. Փոստի միջոցով ՝ av_ant@outlook.com
Փոստով մեզ էլ. avants.loan@gmail.com
Whatsapp +1 (409) 2062954
Հարգանքներով
Ավանտ գրուպ
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: