Հայերեն   English   Русский  

Եթե էս անգամ էլ պարտվեցինք, տեղը թուրանն է գալու, երկիրը թուրքանալու է..


Արա Հարությունյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 163

Վերջին օրերին իսկապես արդեն սև-սպիտականում է հայկական հանրային -քաղաքական- ինտելեկտուալ միջավայրը։

Մի կողմում դարսվում են անսկզբունք- անուղեղները, մյուսում՝ հատ ու կենտ սթափներն ու անցած 30 դժոխային տարիների պատմությունը շիտակ իմացողները։

Մի կողմում հավի գող- քրեական հոդվածներով դատված, բայց դիսիդենտ ձևացող, ռազբիռատ ազատի պես տականքն է, մյուսում՝ պետությանը, հայությանն ու սեփական արժանապատվությանը չդավաճանածները։
Էլ ավելի է սրվելու վիճակը, որովհետև հիմա էլ երկիրաքանդ նիկոլական իշխանության ու նրա հենարան՝ թուրքական գործակալական ցանցի ճիրաններում ենք հայտնվել։

Եթե էս անգամ էլ պարտվեցինք, տեղը թուրանն է գալու, երկիրը թուրքանալու է, ու մեր նախնիների գերեզմաններն են հողին հավասարեցվելու։
Դրա համար, անձամբ ես, ամեն հնարավորն եմ անելու մեզ հասած էս նոր պատուհասների դեմն առնելու համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: