Հայերեն   English   Русский  

«Իրատես». Իշխանության ներսում լուրջ տագնապ կա


  
դիտումներ: 572

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանության ներսում լուրջ տագնապ կա վերջին օրերին դրսեւորվող հասարակական լայն կոնսենսուսի, Փաշինյանի` ամեն վայրկյան իջնող ռեյտինգի առնչությամբ:

Իշխանություննները խիստ վախեցած են նաեւ ցանցային պայքարի անկանգ դրսեւոումներից. տարբեր ֆլանգներով ոտքի են կանգնել «հետնախորշերում» դանթող քաղաքական ուժերը, Սերժ Սարգսյանն է անչափ հետաքրքիր ազդակներ ուղարկում (հերթականը կլինի այս օրերին), ուսանողներն են պաշարել ԿԳՄՍ-ն, դրանից առաջ` ԱԳՆ-ն, «Վերնատան» աշխատանքներն են մեկնարկել` Միքայել Մինասյանի`«Սկսելա» մոդելավորման ֆոնին։

Այնուհանդերձ, միավորողի դերակատարությունն այս ամենում վերապահված է անձամբ իրեն` նոր Հայաստանում սատանաներին գտնելու հանձնարարականով հանդես եկող, սեռափոխներին սիրող, մնացյալներին ասֆալտին ծեփող Նիկոլ Փաշինյանին եւ արդեն իսկ պայթող նրա թիմին. ամենից լավ հենց նրանք են կոնսոլիդացնում հակընդդեմ ուժերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: