Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում հեղաշրջմանը մասնակից լինելու կասկածանքով 133 զինվորականի ձերբակալության թույլտվություն են տվել


  
դիտումներ: 81

Իզմիրի դատախազությունը «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) դեմ գործողության շրջանակներում, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հեղաշրջման փորձի համար, թույլ է տվել ձերբակալելու 133 թուրք զինվորականների:

Այդ մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով NTV հռուստաընկերությանը:

Ուժայինները հակաահաբեկչական գործողություն են իրականացնում միաժամանակ հանրապետության 44 մարզերում: Կասկածյալների թվում 82 մարդ գործող զինվորական է:

2016 թ. հուլիսի 15-ին Թուրքիայի զինուժի մի խումբ զինվորներ և սպաներ պետական հեղաշրջման փորձ արեցին: Հիմնական առճակատումը տեղի ունեցավ Ստամբուլում և Անկարայում, զոհվեց 250 մարդ՝ չհաշված հեղաշրջողներին, ավելի քան 2 հազար մարդ վնասվածքներ ստացավ: Հեղաշրջման նախապատրաստման համար Անկարան մեղադրում իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետ կապված FETO-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: