Հայերեն   English   Русский  

ԱԺ-ն հավանություն տվեց Հայաստանում նվազագույն աշխատավարձի բարձրացման օրենսդրական նախաձեռնությանը


  
դիտումներ: 221

Այսօր Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեցին «Նվազագույն աշխատավարձի մասին» գործող օրենքում

և կից օրենքներում օրենսդրական լրացումների փաթեթը, որոնց համաձայն՝ նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից 55 հազար դրամից կբարձրանա մինչեւ 68 հազար դրամ:

Այնուհետև խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք օրինագծերի: Դրանց թվում են՝

«Նորմատիվ-իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 99, միաձայն),

«Պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 93, միաձայն):






Մեկնաբանություններ - 1

agob.k     19.11.2019 nikolin qaravarutyan pogojayin lagodner qstanan 1.5. milyon tram amis isk vojharner q stanan 1300.aveli tram qrnan irenj uzaj knel ? ayo baronayk chad hdakrkir a nikolin nor hayastan
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: