Ոստիկանները կանխել են վճարային տերմինալի գողությունը․ երիտասարդները դեպքի վայրից բերման են ենթարկվել
դիտումներ: 75
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ Երևանի բնակիչներ 20 ու 26-ամյա երիտասարդները բերման են ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն այրված հետքերով կաթուցիչ, իսկ մյուսի մոտ՝ ծալովի դանակ, որոնք առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։
«Թել Սելլ» ընկերության անվտանգության պատասխանատուից հաղորդում է ընդունվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։