Հայերեն   English   Русский  

2020 թվականի հունվարի 1-ից պետությունը կփոխհատուցի սոցիալական բնակարան զբաղեցնող քաղաքացիների վճարները


  
դիտումներ: 157

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովում «Սոցիալական բնակարանի բնակֆոնդում ապրող միայնակ թոշակառուներին հասցեական սոցիալական օգնության մասին» օրինագծի քննարկման ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը տեղեկացրեց, որ

2020 թվականի հունվարի 1-ից պետությունը կփոխհատուցի սոցիալական բնակարան զբաղեցնող քաղաքացիների վճարները։

Նրա խոսքով՝ անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ այդ քաղաքացիներին (թոշակառուներին- խմբ.) տրվել է միայն բնակարան, իսկ մյուս խնդիրները եւ հարցերը նրանք ստիպված են եղել լուծել իրենց թոշակի հաշվին։ «Այդ միջոցները նրանց չեն բավականացնում»,- պարզաբանել է Գասպարյանը՝ ավելացնելով, որ խոսքը 59 միայնակ թոշակառուների մասին է։

Իսկ վճարների ընդհանուր գումարը, ինչպես նշեց փոխնախարարը, կկազմի մոտ 8,5 մլն դրամ տարեկան։ «Այսինքն՝ տարեկան մեկ մարդու համար կնախատեսվի 144 հազար դրամ»,- ամփոփել է Գասպարյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: