Հայերեն   English   Русский  

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Կամո Քոչունցը և Վալերիի Ներսեսյանը՝ տեղակալներ


Արծրուն Հովհաննիսյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 156

ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։

Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով.

- գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ,

- գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը

նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ,

- գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մովսես Հակոբյանը և նրա տեղակալները ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ կապված Ռազմական գլխավոր տեսչությունում կառուցվածքային փոփոխությունների հետ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: