Հայերեն   English   Русский  

ԿԳՄՍ-ի դիմաց նստացույցին միացել է նաև մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը


  
դիտումներ: 224

Մեկ շաբաթից ավելի ԿԳՄՍ-ի դիմաց նստացույց իրականացնող ՀՅԴ երիտասարդական միության անդամներին այսօր՝ նոյեմբերի 19-ին, միացել է նաև մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։ Պահանջը ԿԳՄՍ-ի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն է։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույցին երեկ միացել էր նաև դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկ շաբաթից ավելի է, ինչ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները բողոքում են «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրինագծից և շարունակում են նախորդ շաբաթ սկսած դասադուլը։ ՀՅԴ երիտասարդները նստացույց են կազմակերպել նախարարության շենքի դիմաց:

Հիշեցնենք, որ ԵՊՀ 58 դասախոս մեկ օրով խորհրդանշական գործադուլ էր հայտարարել նախօրեին՝ այդպիսով աջակցություն հայտնելով նոյեմբերի 6-ից դասադուլի մեջ գտնվող՝ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողներին: Նրանք բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծից, որով նախատեսվում է, որ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինելու բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: