Հայերեն   English   Русский  

Հորդանանի «Փոքրիկ Հայաստանը». Լապշին


Ալեքսանդր Լապշին,ֆբ գրառում


  
դիտումներ: 183

Հայտնի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook–ի իր էջում անդրադարձել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանի հայկական համայնքին,

որոնց մեծամասնությունը 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունից մազապուրծ եղած հայերի սերունդներն են։

Լապշինը նաև Ամմանի հայկական թաղամասից լուսանկար է հրապարակել։

«Քանիցս եղել եմ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, բայց միայն հիմա հասա Ջեբել Ալ Աշրաֆիա կոչվող թաղամաս, որը տեղակայված է քաղաքի արևելյան հատվածում։ Այստեղ հայկական քրիստոնյա համայնք կա, որն իր մեծությամբ երկրորդն է Հորդանանում», – գրել է Լապշինը։

Հայկական համայնքում այսօր շուրջ հինգ հազար հայ կա, և նրանց մեծամասնությունը 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունից մազապուրծ եղած հայերի սերունդներն են։

Բլոգերը նշում է, որ նրանք անցել են Սիրիայով և այստեղ հաստատվել։

«Հայ ներգաղթյալների նոր ալիքը Հորդանան եկավ 1948 թվականին` հայ–իսրայելական առաջին պատերազմից հետո։ Արդյունքում համայնքում ավելի քան 10 000 մարդ կար։ Սակայն 70-ականներից հայերը սկսեցին ակտիվ մեկնել ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, որի հետևանքով համայնքում մարդկանց թիվը կրկնակի նվազեց», – նշվում է հրապարակման մեջ։

Սակայն, Լապշինի խոսքով, նրանք, ովքեր մնացել են, պահպանում են իրենց ժառանգությունն ու ավանդույթները։ Թաղամասում հայկական ազգային դպրոց, մանկապարտեզ, փուռ և ռեստորան կա, որտեղ ավանդական լահմաջո են վաճառում և այն «հայկական պիցցա» անվանում։

«Եվ, իհարկե, համայնքի կենտրոնը` Սուրբ Թադևոս եկեղեցին։ Այստեղ ավարտին են մոտենում վերականգնման աշխատանքները։ Երկուշաբթի եկեղեցի եկողները կտեսնեն իրենց վանքի նոր տեսքը։ Ջերմ և հանգիստ վայր է, ասեմ ձեզ։

Թաղամասն էլ... հաճելի լռությամբ է դիմավորում, անկախ նրանից, որ գտնվում է Ամմանի հին մասից ոչ այնքան հեռու, որտեղ աղմկոտ է և մարդկանց բազմությունը նեղ փողոցներով դեպի շուկա է շտապում։ Իսկ գիշերն այստեղ գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Հորդանանի մայրաքաղաք», – պատմում է բլոգերը։

Ըստ Լապշինի` Հորդանանի հայերը միայն մայրաքաղաքում չեն բնակվում. փոքր համայնք կա նաև Մադաբայում և Իրբիդում, ևս մի քանի ընտանիք ապրում է Աջլուն և Ջերաշ քաղաքներում։

Նշենք նաև, որ Ալեքսանդր Լապշինը իր ճանապարհորդությունների ընթացքում բազմիցս այցելել է Արցախ, Հայաստան և Ադրբեջան, արտահայտել իր դիրքորոշումը այդ երկրների պատմական, մշակութային հարցերի շուրջ, անդրադարձել հայ-ադրբեջանական հակամարտությանը:

Իր միկրոբլոգում քննադատության է ենթարկել Ադրբեջանի վարած քաղաքականությունը, Արցախ այցելելու համար մարդկանց հետապնդելու համար: Բլոգերի անունը արդեն 2011 թվականին Արցախ այցելելու համար հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: